Կրթական ուղևորություն դեպի Դուբայ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է մրցույթ տաղանդավոր պատանի երաժիշտների համար, որի հաղթողները հնարավորություն կունենան ս․/թ․ փետրվարի 1-16-ը մասնակցել Հիմնադրամի կրթական ուղևորությանը դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք։

Մրցույթին դիմելու հայտը Հիմնադրամին ուղարկելը համարժեք է դիմորդի Օրինական ներկայացուցչի (ծնողի) ստորագրությանը և վկայում է, որ դիմորդի Օրինական ներկայացուցիչը և դիմորդը․

- ծանոթացել են, համաձայն են և անվերապահորեն ընդունում են սույն Մրցույթի բոլոր դրույթները,

- առանց առարկության ընդունում են ժյուրիի կողմից կայացվելիք որոշումը,

- տալիս են իրենց համաձայնությունը Հիմնադրամին՝ իրենց կողմից տրամադրած անձնական տվյալների և տեղեկատվության՝ սույն Մրցույթի շրջանակներում և դրանից բխող դիմորդի՝ վարպ․ դասերին/համերգներին մասնակցության/ներկայության ապահովման նպատակով մշակելու համար,

- համաձայն են, որպեսզի մրցույթի լսումների արդյունքում դիմորդի ընտրվելու դեպքում դիմորդը Հիմնադրամի կազմակերպչական խմբի հետ միասին մեկնի Դուբայ, ԱՄԷ՝ մասնակցելու վարպետության դասերին և ներկա գտնվելու համերգներին՝ համաձայն սահմանված պայմանների։

- համաձայն են, որպեսզի Մրցույթի և դրանից բխող  վարպ․ դասերին/համերգներին մասնակցության/ներկայության ընթացքում դիմորդի մասնակցությամբ արված լուսանկարները, աուդիո նյութերը և տեսանյութերը օգտագործվեն, տարածվեն և հանրայնացվեն Հիմնադրամի և արտերկրում կազմակերպիչ կողմի կողմից,

- պատասխանատու են իրենց ներկայացրած տեղեկատվության և տեսաձայնագրության ճշգրտության, հավաստիության և սույն Մրցույթի պայմաններում նշված պահանջներին բավարարելու համար:

Powered by